Էներգիան միշտ քեզ հետ է

heart-logo-for-print21-րդ դարում, երբ բավականին շատ են կենսարար էներգիայի մասին ուսմունքները, իր դերն ու արդիականությունը չի կորցնում Ռեյկին՝ համընդհանուր տիեզերական էներգիայի մասին ուսմունքը:

Ռեյկին տիեզերական համընդհանուր էներգիայի մասը կազմող մարդու ներքին կենսական էներգիայի արդյունավետ օգտագործման հնագույն ուսմունք է, որը ծագել է Տիբեթում, զարգացել՝ Ճապոնիայում, ապա տարածվել ողջ աշխարհում: Այն կազդուրում և ապաքինում է առողջությունը, բերում է ներդաշնակություն, հնարավորություն է տալիս հասկանալու ինքդ քեզ և շրջապատող աշխարհը:

Ռեյկիի Վարպետ-Ուսուցիչ Արման Հարությունյանի խոսքով՝ ուսմունքի մշտական կիրառումը թեթևացնում է ֆիզիկական և զգացմունքային լարվածությունը, օգնում է ձերբազատվել վատ սովորություններից ու կախվածությունից: «Ռեյկին ուժեղացնում է մարդու մեջ եղած էներգիան և ստեղծարար ունակությունները, վերականգնում է ուժերը, ամրապնդում է հիշողությունն ու հաղորդում է դրական լիցքեր»:

Ռեյկիի միջոցով կարելի է հաղթահարել զայրույթն ու վախը. «Այս ուսմունքը հնարավորություն է տալիս ապրել առանց տագնապի՝ աշխարհի ու շրջապատող մարդկանց հետ համերաշխ, և ամապնդում է հավատը սեփական կարողությունների նկատմամբ»:

Վարպետ-Ուսուցիչը կարծում է, որ Ռեյկիի իմացությունը օգնում է մեզ նորովի բացահայտել աշխարհը, մեր կյանքը լցնել սիրով և բարի գործեր անելու ցանկությամբ:

Նյութը պատրաստեց Նարե Գնունին

————————————————————————————-
http://www.facebook.com/reikiarmenia999
Պաշտոնական կայք՝ http://www.reikiarmenia.com

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s