Անգիտակցական բացասական էներգիա կամ «Չար աչք»

13920936_1166296216756014_743450079592703435_n.jpgՄարդու ինֆորմացիոն դաշտին անգիտակցական հասցրած ուժեղ էներգետիկ հարվածը կոչվում է «Չար աչք»: Այն իրենից ներկայացնում է բացասական էներգիայի հոսք, որն ուղղված է զոհին: Բավական է միայն մեկ հայացք նետել մարդու վրա կամ բացասականորեն մտածել նրա մասին, և «չար աչքը» սկսում է գործել: Իսկ եթե մարդն էներգետիկ թույլ է հարվածը եկող մարդուց, ապա հնարավոր չէ խուսափել «չար աչքի» ազդեցությունից:

«Չար աչքը» անգիտակցական բացասական էներգիա է, որը մեծ մասամբ առաջանում է նախանձի ցածր վիբրացիաների արդյունքում: «Չար աչքը» նույնպես հնարավոր է ուղղել դեպի ինքներդ ձեզ:

Շատ հաճախ մարդուն “աչքով տալիս” են հենց իրենց մտերիմները, բարեկամները, սիրող ծնողները, երեխաները և նույնիսկ մարդն իրեն: Երբ դուք սկսում եք բողոքվել կյանքից, առողջությունից, գումարի բացակայությունից, սիրուց, հենց այդ պահին դուք ինքներդ ձեզ ծրագրավորում եք ձեր կյանք բացասական իրավիճակների առաջացմանը: Սկսում է գործել ձեր իսկ կողմից տված ծրագիրը:

13925244_1166297656755870_1721821950607939267_n.jpgԻնչպես հայտնի է, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են հակված “չար աչքի” ազդեցությանը, քան տղամարդիկ, քանի որ կանանց էներգետիկ դաշտն ընդունակ է ավելի արագ քայքայվել:

“Չար աչքի” ախտանիշները կանանց մոտ հետևյալն են…

— անքնություն, գիշերային մղձավանջներ (եթե նման բան նախկինում չի նկատվել)
— արագ հոգնածություն և ուժասպառություն: Նույնիսկ այն կանայք, ովքեր առանձնանում էին բարձր աշխատունակությամբ և էներգիայով, նկատում են, որ տվյալ պահին զուրկ են ակտիվությունից:
— տրամադրության կտրուկ փոփոխություն
— ընկճախտ (դեպրեսիա)
— կյանքի հանդեպ հետաքրքրության կորուստ
— հարազատների հանդեպ զայրույթ, չարություն և ատելություն
— հաճախակի գլխացավեր և ատամնացավ
— վախ արևային լույսից
— արյան ճնշման տատանումներ
— զայրույթ ինքներդ ձեզ և շրջապատող աշխարհի հանդեպ
— հաճախակի վեճեր գործընկերների և հարազատների հետ

Ուժեղ սեռի ներկայացուցիչները նույնպես կարող են դառնալ “չար աչքի” զոհ: Չնայած այն հանգամանքին, որ տղամարդկանց էներգետիկ դաշտն ավելի հզոր է, այն նույնպես կարող է ենթարկվել “չար աչքի” ազդեցությանը:

14054990_1166296890089280_358218011551052370_n.jpgՏղամարդիկ կարող են գլխում լսել տարօրինական ձայներ (նույնիսկ մահացած մարդկանց ձայները), ումենալ հալյուցինացիա, ինչպես նաև բարձր աստիճանի դյուրագրգռություն կնոջ, երեխաների և ծնողների հանդեպ, ունենան ֆինանսական խնդիրներ, ներքին անհանգստություն և այլն: “Չար աչքի” զոհ են համարվում նաև թմրամոլները, ալկոհոլ չարաշահողները և ծխողները, ովքեր ցանկանում են թողնել այդ վատ սովորությունը, սակայն նրանց մոտ դա չի հաջողվում:

Նկատե՞լ եք, որ զվարթ ու սիրալիր երեխայի մոտ տրամադրությունը կտրուկ փոխվում է: Բարի և հոգատար երեխան հանկարծակի դառնում է ջղագրգիռ և հիստերիկ: Նա սկսում է վախենալ իր հարազատներից և բարեկամներից: Հրաժարվում է խաղալ իր սիրելի խաղալիքներով: Ամենայն հավանականությամբ, դա կարելի է վերագրել երեխայի մոտ “չար աչքի” ախտանիշների առկայությանը:

Փոքր երեխաները նրբազգացորեն ընկալում են բացասական էներգիաները, որոնք արտաքին աշխարհից ներհոսում են իրենց էներգետիկ դաշտ: Հետևաբար, հարկավոր է նրանց նկատմամբ լինել զգոն` նրանց համար ստեղծելով էներգետիկ պաշտպանվածություն: Ամենահեշտ միջոցը երեխայի հագուստին գնդասեղ (քորոց) ամրացնելն է:

Եթե երջանիկ ընտանեկան հարաբերությունների արդյունքում նախանձից դրդված դուք դարձել եք “չար աչքի” զոհ, ապա ընտանիքում անպայման տեղի են ունենում վեճեր և բաժանումներ:

Եթե նախանձում են ձեր առողջությանը, ձեզ մոտ կարող են առաջանալ հիվանդության հետ խնդիրներ:

Եթե նախանձում են ձեր աշխատանքին կամ ֆինանսական բարեկեցությանը, ապա ողջ բացասական էներգիան ուղղորդվում է տվյալ ոլորտին: Հաճախ մարդիկ նախանձում են գումարին և կարիերային, որի հետևանքով դուք միշտ ունենում եք ձախողումներ ձեր աշխատանքում:

Եթե ձեր կյանքում նկատել եք բացասական փոփոխություններ, ապա անհապաղ անհրաժեշտ է ախտորոշվել մասնագետի մոտ` դրանց առկայությունը պարզելու համար:

Բարեբախտաբար մեր ժամանակակից կյանքում հնարավոր է ձերբազատվել «չար աչքից», ինչպես նաև այլ գիտակցական և անգիտակցական բացասական էներգիաներից` վերջիններիս հետևանքով էներգետիկ դաշտին հասցրած հարվածների և խցանումների մաքրման եղանակով` գերհզոր մաքուր էներգետիկ ալիքների (վիբրացիաներ) կիրառմամբ:

Անվերապահ սիրով,
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999
Պաշտոնական կայք՝ www.reikiarmenia.com

heart-negative-programs.jpg

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s