ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

13906702_1158429870875982_1080058879517861140_n.jpg

Շատերին հետաքրքրում է, թե որն է այս երկրագնդի վրա գտնվելու իմաստը: Հազարամյակներ շարունակ մարդկությունը փորձել է տալ այս հարցի պատասխանը:

Ըստ ինձ, կյանքի իմաստը կայանում է հետևյալում` յուրաքանչյուր մարդն իր երկրային կյանքում պետք է իրականացնի իր հոգու առջև դրված ծրագիրը: Բոլոր մարդիկ ունեն տարբեր ծրագրեր: Հետևաբար, մարդկանց կյանքի իմաստը տարբեր է:Մարդն եկել է այս աշխարհ, որպեսզի այն հետազոտի, բարելավի և կատարելագործի: Դրանում է կայանում իր դերը: Ավելին, մարդը պետք է հոգեպես հարստանա, այսինքն կատարելագործի իր հոգևոր զարգացումը:

360-02-meaning-of-life-of-modern-human.jpg
Յուրաքանչյուր մարդն իր երկրային կյանքում ունի իր սեփական ուղին: Ոմանք կարող են դառնալ թագավոր կամ նախագահ, ոմանք էլ հասնում են մեծ հաջողությունների, օրինակ, գիտության ոլորտում, իսկ մյուսները դառնում են գրողներ կամ բժիշկներ և այլն:

Բոլոր մարդիկ ցանկանում են ձեռք բերել ընտանեկան երջանկություն, վերապրել իրական սեր, շրջապատված լինել հավատարիմ ընկերներով:

Մարդն իր ճակատագրի տերն է, իր հաջողության կերտողը: Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ստիպված է կայացնել այս կամ այն որոշումներ, որոնք փոխում են նրա ճակատագիրը այս կամ այն ուղղությամբ: Յուրաքանչյուր մարդու համար կյանքի իմաստն որքան հնարավոր է շատ բարի գործեր կատարելն է և չար գործեր իրականացնելուց զերծ մնալն է: Ոմանք ձգտում են նյութական հարստություն ձեռք բերել, ոմանց համար կարևորն ընտանիքն է, իսկ ուրիշների համար էլ` իշխանությունն է: Դժբախտաբար մարդկանց մեծամասնությունը երջանկություն հասնելու համար ձգտում է հարստությանը: Միայն նվազ թվով մարդկանց համար կարևորը հոգևոր զարգացումն ու ինքնակատարելագործումն է: Բնականաբար մենք բոլորս ձգտում ենք հարստություն ձեռք բերել, սակայն միայն այն պայմանով, եթե այն ուղղված է ի բարօրություն մեզ և մարդկանց:smysl-jizni-dukh-svobodi.jpg

Մարդը պետք է գիտակցի, որ նա իր հետ հանդերձյալ աշխարհ չի տանի այն, ինչը հարազատ է իր համար այս երկրային կյանքում, սակայն նա իր հետ կտանի այն ամենը, ինչն իր մեջ կկրթի, այն, ինչն իրեն լավը կդարձնի: Մարդկային կյանքի իմաստը կայանում է նրանում, որպեսզի մարդը պարգևի սեր, բարություն և հոգեկան ջերմություն, իսկ փոխարենը ստանա ուրախություն, ժպիտ և մարդկային երախտագիտություն: Պետք է լինել համբերատար և բարի շրջապատող աշխարհի հանդեպ, վայելել յուրաքանչյուր պահը:

Նյութական կյանքը մեզ տրված է զարգացման համար: Իսկ մենք այն օգտագործում ենք վայելելու համար՝ բավարարելով մեր ցանկությունները և բնազդները և չզարգացնելով մեր մարդկային հատկանիշները:

smyisl-zhizni.jpg

Նայեք ձեր շուրջը: Կյանքը հիասքանչ է: Սիրեք բոլորին և յուրաքանչյուր կենդանի էակին: Մարդու համար գլխավոր պաշտպանությունը իր հոգու բարությունն է: Իսկ նրա հիմնական խնդիրն ոչ մեկին վատություն, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չպատճառելն է: Մարդը պետք է իր կյանքն ապրի ըստ արժանավույն: Սովորեք ամեն ինչից օգուտ և կյանքի փորձ ստանալ, որի արդյունքում դուք կհասկանաք, թե ինչ նպատակի համար եք դուք ապրում երկրագնդի վրա:

Գտնում եմ, որ մարդը պետք է հասկանա, որ կյանքի բոլոր դժվարությունները պարզապես փորձառություններ են, որոնք մարդիկ ստիպված են դիմանալ արժանապատվությամբ: Կարծում եմ, որ մարդը պետք է զբաղեցնի ճիշտ ակտիվ դիրքը կյանքում, մարդկանց հանդեպ անհրաժեշտ է լինել մեծահոգի և նախքան մարդկանց մեղադրելը որևէ հարցում պետք է սկսել ինքներդ ձեզանից: Յուրաքանչյուր մարդն ինքն է որոշում, թե ինչպես է նա ցանկանում ապրել: Հետևաբար, կցանկանայի, որ այսօրվա մեր իրականությունում չարությունը, տխրությունը, բռնությունը նվազեն, որպեսզի մարդիկ փոխվեն և ունենան բարձր հոգևոր արժանիքներ, հոգ տանեն և բարելավեն այս կյանքը: Կյանքն ավելի լավը դարձնելու համար, մարդիկ պետք է ունենան կյանքի հանդեպ իրական նպատակ:

0374094i.jpgԱյնուամենայնիվ, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար կյանքի իմաստը յուրովի է: Սակայն եթե մարդն իր հոգու մեջ ներդնի սեր, բարություն, գիտելիք, ապա նա կստանա այնպիսի անգնահատելի պարգև, որի համար արժե ապրել:

Եղեք բարի, խելացի, անշահախնդիր և դուք կունենաք ամեն ինչ այս երկրագնդի վրա:

Անվերապահ սիրով,
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999

heart-negative-programs.jpg

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s