ԱՄՈՒՐԻՈՒԹՅԱՆ ՊՍԱԿ ԵՎ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՄ

snyat_venec_bezbrachiya_samomu.jpg

Շատ հաճախ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր հաջողություն ունեն տարբեր ոլորտներում, դժվարանում են կառուցել իրենց սեփական կյանքը, և դրա պատճառը կապում են ամուրիության պսակի կամ միայնության դրոշմի հետ:

Միայնության դրոշմն արտահայտվում է այն դեպքում, եթե ընդհանրապես չի ստացվում որևէ հարաբերություն ստեղծել հակառակ սեռի հետ, երբ ոչ մեկի հայացքին Դուք չեն արժանանում: Նման պարագայում նաև հնարավոր է կույս մնալ, եթե միայնության դրոշմը կատարվել է վաղ տարիքում կամ մինչ երեխայի ծնվելը: Սակայն լինում են դեպքեր, երբ այն կատարվում է ավելի ուշ տարիքում՝ դրանով իսկ փորձելով զոհից վրեժխնդրություն լինել: Սովորաբար նշված ախտանիշները սկսում են ի հայտ գալ 17-18 տարեկանում:

200332144-001.jpgԱմուրիության պսակն արտահայտվում է այն դեպքում, երբ հնարավորություն կա հաղորդակցվել հակառակ սեռի հետ, չնայած կարճ ժամանակով, և երբ Ձեր զուգընկերը հետաքրքրվում է ձեզանով, սակայն դրանից ավել ոչինչ տեղի չի ունենում, երբ Ձեզ չի հաջողվում ամուսնական հարաբերություններ ստեղծել կամ համատեղ կյանք վարել: Դա վերագրվում է ամուրիության պսակին, որն իրենից ներկայացնում է “չար աչքի” տեսակներից մեկը, որի զոհը կարող են դառնալ և՛ կանայք և՛ տղամարդիկ:

Եվս մեկ հետաքրքիր փաստ: Բացի ամուրիության պսակից և միայնության դրոշմից, նաև գոյություն ունի «անեծք» ասվածը, որի ախտանիշները նույնն են:

hqdefault.jpgԻ՞նչ է իրենից ներկայացնում անեծքը:

Եթե Ձեր տատիկը կամ մայրը զգացմունքների սաստիկ պոռթքումով հաճախ Ձեզ ասում են, «Քո բնավորությունը այնքան վատն է, որ ոչ մեկի հետ չես կարող «յոլա» գնալ», չես կարող երբեք ամուսնանալ» կամ «Դու այնքան կարդացած ես, այնքան խելացի, որ դժվար թե քո նման մեկին գտնես» և այլն… Դրանով իսկ ձևավորվում է մտքի մի տեսակ, որն ամբողջովին ազդեցություն և հետք է թողնում մարդու ճակատագրի և էներգետիկ դաշտի վրա:

original.jpgՆման մտքերը երբեմն մնում են պարզապես որպես դրոշմներ, սակայն երբեմն վերջիններս վերածվում են անեծքների:

Բնականաբար մարդն ինքնուրույն չի կարող պարզել, թե նշվածներից որ ծրագիրն է իր վրա գործում, դրա համար հարկավոր է դիմել համապատասխան մասնագետին:

Մաղթում եմ Ձեզ երբեք չնեղացնել, երբեք չնեղանալ և ունենալ առողջ կենսական դաշտ:

Հոդվածի հեղինակ՝ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում

LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999

heart-negative-programs.jpg

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s