Архив | Август 4, 2018

Ռեյկի

s620862143566807026_p135_i1_w640.jpegՌեյկի /ճապ. ռեյ – ոգի, կի – էներգիա, բանականություն/ ձեռքերի միջոցով էներգիա փոխանցելու ֆիզիկական, հոգևոր և հոգեկան բժշկման արվեստ: Մարդու էներգետիկ  թաղանթի վնասվածք հայտնաբերելու դեպքում Ռեյկի Վարպետը իր ձեռքերի միջոցով այդ հատվածը հագեցնում է շրջապատող տարածությունից /Տիեզերքից/ սինթեզված «կի» կենսական էներգիայով:

Ռեյկիի պրակտիկան հիմնադրվել է 1922 թ. ճապոնացի բուդիստ Միկաո Ուսուիի կողմից:

Ռեյկին`

  • վերականգնում է էներգետիկ շնչառությունը և ակտիվացնում նորմալ էներգետիկ հոսքերը մարդու մարմնում:
  • ակտիվացնում ներքին բուժիչ ուժերը, ինքնավերականգման մեխանիզմները, պարփակված ցանկացած կենդանի էակի ներսում, նորոգում և երիտասարդացնում մարդու օրգանիզմը, իրական հնարավորություն ընձեռում ապրել առանց հիվանդությունների:
  • մաքրում օրգանիզմը թույներից, բարձրացնում տոնուսը, վերադարձնում առույգություն, ուժ և դիմադրողականությունը.
  • հանում է դեռ մանկուց կուտակված ֆիզիկական և հուզական լարվածությունը, սթրեսը, ինչը նպաստում է մարդու ներքին կոնֆլիկտի լուծմանը.
  • օգնում յուրաքանչյուրին գիտակցել իր իրական առաքելությունը և ուժ գտնել այն իրականացնելու համար:
  • Ռեյկիի ուսուցումը բաժանվում է երեք աստիճանների:

Ռեյկի համակարգի ուսուցման բաժանումը աստիճանների կատարվում է նրա համար, որ աշակերտի էներգետիկ մակարդակը բարձրացնա աստիճանաբար, ինչպես նաև հնարավորություն տա նրան հարմարվելու այդ մակարդակին և աշխատելու պրակտիկ հմտություններ ձեռք բերել ռեյկիի այդ մակարդակի վրա:

1-ին ասիճանը աշակերտին հնարավորություն է տալիս էներգիա փոխանցել այն ամենին, ինչ իրեն շջապատում է`օգտագործելով սեփական ձեռքերի զորությունը: Կարելի է անել կոնտակտային սեանսներ ինքն իրեն և այլոց, անմիջական շփման հնարավորության դեպքում:

2-րդ աստիճանը Ռեյկի սեանսեր անց կացնելու համար հավելյալ միջոցներ է ավելացնում: Ներմուծվում է աշխատանք խորհրդանիշների հետ, հեռահար բուժում և աշխատանք իրավիճակների հետ` հոգևոր զարգացում:  

3-րդ աստիճանը Ռեյկի Վարպետի աստիճանն է: Այս մակարդակը տալիս է իրավունք և հնարավորություն փոխանցել ուրիշներին պրակտիկան, ձեռնադրումներ անց կացնել և սովորեցնել ինչպես օգտագործել այն:

Ռեյկիի բարոյագիտությունը: Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է Ռեյկիի հետ /սեփական կամ ուրիշների բարօրության համար/, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում մարդկության զարգացման գործում: Նա հարգում է յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու Առողջության, Ամբողջության և Բարօրության  իրավունքները: Նա օգտագործում է սեփական գիտելիքները և ընդունակություններն այդ նպատակներին հասնելու համար և չի չարաշահում դրանք: Նրա համար բոլորը հավասար են, անկախ ռասայից, կրոնական համոզմունքներից, տարիքից, և նա ոչ մի պարագայում չի չարաշահում մարդկանց վստահությունն հօգուտ իր նպատակների: Ռեյկին դառնում է ձեռնադրվածի կյանքի փիլիսոփայությունը:

Միկաո Ուսուին ենթադրում էր, որ առողջ մարմինը պայմանավորված է առողջ ոգով: Այդ պատճառով նա խորհուրդ էր տալիս հետևել կայսր Մէյձիի կենսական կանոններին:

Ռեյկիի հինգ կենսական կանոնները՝

— Հենց այսօր ուրախացիր.

— Հենց այսօր ակնկալիր լավագույնը.

— Եղիր սրտացավ ամենայն կենդանի արարածի հանդեպ.

— Ազնվորեն վաստակիր.

— Շնորհակալ եղիր ստացված շնորհների համար:

Ռեկիի Ուսուցիչ` Արման Հարությունյան
http://www.reikiarmenia.com
http://www.facebook.com/reikiarmenia

Реклама