Ռեյկի. ուսմունք, որ հասու է բոլորին

600ae5b3ff7e8ad7cc82ffc38bb0125f-(1).jpgՌեյկի ճապոներեն նշանակում է կենսական, բուժիչ, հոգեւոր էներգիա: Ռեյկի ստանալուց հետո մարդն ապրում, զգում է եւ՛ հոգեկան, եւ՛ ֆիզիկական ներդաշնակություն: Մարդու էներգիան ավելի դրական է դառնում, ավելի լուսավոր: Ռեյկին որպես էներգիա ֆիզիկոս գիտնականները ուսումնասիրել եւ չափել են:

Ռեյկիի գիտական բանաձեւն է՝ «Ռեյկին անարգել տարածվում եւ հեռահար ազդում է անկախ ժամանակից, գիտակցությունից եւ տարածությունից»:

Ռեյկին նաեւ նմանեցնում են Տորֆյան դաշտերի հատկություններին:

Ռեյկիի առանձնահատկությունն այն է, որ հասու է բոլորին, անգամ երեխան կարող է ստանալ այս էներգիան: Ռեյկիի ձեռնադրումից հետո մարդը հավերժ ունենում է ռեյկի, որը տիեզերական էներգիա է, մարդը դիտվում է միայն որպես այդ էներգիայի կրողը: Ոչինչ չի կարող դադարեցնել ռեյկիի հոսքը, եթե մարդն ունի այդ բուժիչ էներգիայի աղբյուրը իր մեջ:

Reiki.jpgՁեռնադրումը կատարում է վարպետ-ուսուցիչը, դա որոշակի արարողակարգ է, որի ժամանակ բացվում է մարդու էներգետիկ գլխավոր առանցքը՝ սուշումնան, ապա էներգիան անցնում է մարդու ողնաշարային խողովակով: Այսպիսով, կենսական էներգիան թափանցում է մարդու օրգանիզմ՝ ազատելով խցանումներից. բացվում են չակրաները, նաեւ վերականգնվում են մարդու էներգետիկ նուրբ մարմինները, որոնք ստեղծում են աուրա: Եվ վերջապես այդ էներգիան ստանալուց հետո մարդը կարող է բուժել՝ տալ ռեյկի, իսկ բուժելու միջոց են հանդիսանում ձեռքերը, ձեռքի ափը ամենալավ էներգիա տալու միջոցն է:

Ռեյկին ինքնաբուժման եւ ինքնավերականգնման համակարգ է, ընտրությունը կատարում է մարդը թե՛ ռեյկիստ դառնալու առումով եւ թե՛ ռեյկիի միջոցով բուժում ստանալու:

what-is-reiki-main.jpgՌեյկին երբեք չի մերժում ավանդական բժշկությունը եւ դեղերը: Հենց Ռեյկիի առանձնահատկությունն այն է, որ այն չի մերժում մարդուն բուժելու մյուս միջոցները՝ ավանդական բժշկություն, բուսաբուժություն, ասեղնաբուժություն եւ այլն: Այն նպաստում է, որպեսզի բուժումը ավելի արդյունավետ լինի: Հետեւողականորեն Ռեյկիով զբաղվող մարդը աստիճանաբար կրճատում է դեղերի քանակը, հասնելով նրան, որ դեղի կարիք ընդհանրապես չի զգում: Ռեյկին բուժում է եւ ֆիզիկական, եւ հոգեկան մարմինը, այսինքն՝ էներգետիկ վերականգնում է կատարվում, վերացվում են հիվանդության պատճառները: Այս առումով էլ Ռեյկին անվանում են՝ գիտակցություն ունեցող էներգիա:

Ռեյկին ոչ մի կրոնական դավանանքի չի ենթարկվում՝ այն համամարդկային է: Ռեյկիով կարող են զբաղվել բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից եւ կրոնական դավանանքից:

Ռեյկիի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին Հայաստանում մեծացել է, քանի որ տեղեկատվությունը շատ է, դրան նպաստում են եւ Ռեյկիի մասին գրականությունը, եւ համացանցում գործող Ռեյկիի մասին բլոգների առկայությունը:

Ռեյկիի Ուսուցիչ Հայաստանում ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պաշտոնական կայք՝ http://www.reikairmenia.com
http://www.facebook.com/reikiarmenia

49938429_2104761672909459_2299339698583109632_o

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s