Архив | Август 2016

ԱՄՈՒՐԻՈՒԹՅԱՆ ՊՍԱԿ ԵՎ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՄ

snyat_venec_bezbrachiya_samomu.jpg

Շատ հաճախ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր հաջողություն ունեն տարբեր ոլորտներում, դժվարանում են կառուցել իրենց սեփական կյանքը, և դրա պատճառը կապում են ամուրիության պսակի կամ միայնության դրոշմի հետ:

Միայնության դրոշմն արտահայտվում է այն դեպքում, եթե ընդհանրապես չի ստացվում որևէ հարաբերություն ստեղծել հակառակ սեռի հետ, երբ ոչ մեկի հայացքին Դուք չեն արժանանում: Նման պարագայում նաև հնարավոր է կույս մնալ, եթե միայնության դրոշմը կատարվել է վաղ տարիքում կամ մինչ երեխայի ծնվելը: Սակայն լինում են դեպքեր, երբ այն կատարվում է ավելի ուշ տարիքում՝ դրանով իսկ փորձելով զոհից վրեժխնդրություն լինել: Սովորաբար նշված ախտանիշները սկսում են ի հայտ գալ 17-18 տարեկանում:

200332144-001.jpgԱմուրիության պսակն արտահայտվում է այն դեպքում, երբ հնարավորություն կա հաղորդակցվել հակառակ սեռի հետ, չնայած կարճ ժամանակով, և երբ Ձեր զուգընկերը հետաքրքրվում է ձեզանով, սակայն դրանից ավել ոչինչ տեղի չի ունենում, երբ Ձեզ չի հաջողվում ամուսնական հարաբերություններ ստեղծել կամ համատեղ կյանք վարել: Դա վերագրվում է ամուրիության պսակին, որն իրենից ներկայացնում է “չար աչքի” տեսակներից մեկը, որի զոհը կարող են դառնալ և՛ կանայք և՛ տղամարդիկ:

Եվս մեկ հետաքրքիր փաստ: Բացի ամուրիության պսակից և միայնության դրոշմից, նաև գոյություն ունի «անեծք» ասվածը, որի ախտանիշները նույնն են:

hqdefault.jpgԻ՞նչ է իրենից ներկայացնում անեծքը:

Եթե Ձեր տատիկը կամ մայրը զգացմունքների սաստիկ պոռթքումով հաճախ Ձեզ ասում են, «Քո բնավորությունը այնքան վատն է, որ ոչ մեկի հետ չես կարող «յոլա» գնալ», չես կարող երբեք ամուսնանալ» կամ «Դու այնքան կարդացած ես, այնքան խելացի, որ դժվար թե քո նման մեկին գտնես» և այլն… Դրանով իսկ ձևավորվում է մտքի մի տեսակ, որն ամբողջովին ազդեցություն և հետք է թողնում մարդու ճակատագրի և էներգետիկ դաշտի վրա:

original.jpgՆման մտքերը երբեմն մնում են պարզապես որպես դրոշմներ, սակայն երբեմն վերջիններս վերածվում են անեծքների:

Բնականաբար մարդն ինքնուրույն չի կարող պարզել, թե նշվածներից որ ծրագիրն է իր վրա գործում, դրա համար հարկավոր է դիմել համապատասխան մասնագետին:

Մաղթում եմ Ձեզ երբեք չնեղացնել, երբեք չնեղանալ և ունենալ առողջ կենսական դաշտ:

Հոդվածի հեղինակ՝ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում

LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999

heart-negative-programs.jpg

 

Մեռուկային կապ (некротическая связь)

0b02799b8a3f58bb8cd3ba810b3af48f.jpgՄեռուկային կապը կամ կենսական էներգիայի արտահոսքի ալիքը առաջանում է այն դեպքում, եթե հանգուցյալի և կենդանի մարդու միջև մնում է որոշակի զգացմունքային կամ հոգեբանական կապ: Ուժեղ զգացմունքային կախվածությունը, հանգուցյալի հետ բաժանվելու ցանկության բացակայումը և նրան կորցնելու զղջումը նպաստում են մեռուկային կապի առաջացմանը:

Հանգուցյալ աշխարհ հոսող էներգիայի արտահոսքը կարող է նաև տեղի ունենալ, եթե Դուք սկսում եք կրել հանգուցյալ մարդու հագուստը: Նշանակություն չունի, արդյոք դա Ձեր հարազատն է, թե ոչ: Խստիվ արգելվում է կրել հանգուցյալին պատկանող ոսկեղենը, ժամացույցը և այլն: Դրանցից օգտվելու համար սկզբում հարկավոր է վերջիններս էներգետիկ տեխնիկաների միջոցով մաքրել: Եթե չեք տիրապետում որևէ էներգետիկ պրակտիկաներին, ապա անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին:

Երբեմն մենք ինքներս նպաստում ենք մեռուկային կապի առաջացմանը: Հուղարկավորության ժամանակ սաստիկ լացը և հիստերիկ պահելաձևն առաջացնում են հանգուցյալի եթերային մարմնի կազմալուծում: Մենք ստիպողաբար պահում ենք նրան Երկրագնդի վրա, չնայած այն փաստին, որ հանգուցյալները պետք է գտնվեն այլ ոլորտներում:

Մեռուկային կապն առաջացնում է շաքարային դիաբետ (80%), բրոնխիալ աստմա (15%) և այլ հիվանդություններ (5%):

0.jpgՀոգիները մահանալուց հետո ձգվում են այն մարդկանց, ում հետ նրանք կենդանի օրոք գտնվել են էներգետիկ կապի մեջ: Էներգետիկ պաշտպանվածություն չունեցող մարդկանց մոտ առաջանում է մեռուկային կապ հանգուցյալների հետ: Հոգեկան դիսկոմֆորտը, հոգնածության ախտանիշը և դեպրեսիան վկայում են մեռուկային կապի առկայության մասին:

Ոչ մեկ պատահաբար չի ծնվում և չի մահանում: Յուրաքանչյուրս գալիս ենք այս Երկրագունդ որոշակի առաքելությամբ: Նրանք, ովքեր բողոքում են կյանքից, այն ավելի վատթարացնում են: Չպետք է վախենալ ոչ մի բանից, հակառակ դեպքում դեպի Ձեզ կձգեք դժբախտություններ և անհաջողություններ: Մաքուր հոգի ունեցող մարդիկ երբեք չեն դառնա գիտակցական և անգիտակցական բացասական էներգիաների (“չար աչք”, անեծքներ և այլն) զոհը:

Բարեբախտաբար մեր ժամանակակից կյանքում մեռուկային կապից ազատվելու համար գոյություն ունեն մի շարք էներգետիկ տեխնիկաներ:

Անվերապահ սիրով,
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999

heart-negative-programs.jpg

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

13906702_1158429870875982_1080058879517861140_n.jpg

Շատերին հետաքրքրում է, թե որն է այս երկրագնդի վրա գտնվելու իմաստը: Հազարամյակներ շարունակ մարդկությունը փորձել է տալ այս հարցի պատասխանը:

Ըստ ինձ, կյանքի իմաստը կայանում է հետևյալում` յուրաքանչյուր մարդն իր երկրային կյանքում պետք է իրականացնի իր հոգու առջև դրված ծրագիրը: Բոլոր մարդիկ ունեն տարբեր ծրագրեր: Հետևաբար, մարդկանց կյանքի իմաստը տարբեր է:Մարդն եկել է այս աշխարհ, որպեսզի այն հետազոտի, բարելավի և կատարելագործի: Դրանում է կայանում իր դերը: Ավելին, մարդը պետք է հոգեպես հարստանա, այսինքն կատարելագործի իր հոգևոր զարգացումը:

360-02-meaning-of-life-of-modern-human.jpg
Յուրաքանչյուր մարդն իր երկրային կյանքում ունի իր սեփական ուղին: Ոմանք կարող են դառնալ թագավոր կամ նախագահ, ոմանք էլ հասնում են մեծ հաջողությունների, օրինակ, գիտության ոլորտում, իսկ մյուսները դառնում են գրողներ կամ բժիշկներ և այլն:

Բոլոր մարդիկ ցանկանում են ձեռք բերել ընտանեկան երջանկություն, վերապրել իրական սեր, շրջապատված լինել հավատարիմ ընկերներով:

Մարդն իր ճակատագրի տերն է, իր հաջողության կերտողը: Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ստիպված է կայացնել այս կամ այն որոշումներ, որոնք փոխում են նրա ճակատագիրը այս կամ այն ուղղությամբ: Յուրաքանչյուր մարդու համար կյանքի իմաստն որքան հնարավոր է շատ բարի գործեր կատարելն է և չար գործեր իրականացնելուց զերծ մնալն է: Ոմանք ձգտում են նյութական հարստություն ձեռք բերել, ոմանց համար կարևորն ընտանիքն է, իսկ ուրիշների համար էլ` իշխանությունն է: Դժբախտաբար մարդկանց մեծամասնությունը երջանկություն հասնելու համար ձգտում է հարստությանը: Միայն նվազ թվով մարդկանց համար կարևորը հոգևոր զարգացումն ու ինքնակատարելագործումն է: Բնականաբար մենք բոլորս ձգտում ենք հարստություն ձեռք բերել, սակայն միայն այն պայմանով, եթե այն ուղղված է ի բարօրություն մեզ և մարդկանց:smysl-jizni-dukh-svobodi.jpg

Մարդը պետք է գիտակցի, որ նա իր հետ հանդերձյալ աշխարհ չի տանի այն, ինչը հարազատ է իր համար այս երկրային կյանքում, սակայն նա իր հետ կտանի այն ամենը, ինչն իր մեջ կկրթի, այն, ինչն իրեն լավը կդարձնի: Մարդկային կյանքի իմաստը կայանում է նրանում, որպեսզի մարդը պարգևի սեր, բարություն և հոգեկան ջերմություն, իսկ փոխարենը ստանա ուրախություն, ժպիտ և մարդկային երախտագիտություն: Պետք է լինել համբերատար և բարի շրջապատող աշխարհի հանդեպ, վայելել յուրաքանչյուր պահը:

Նյութական կյանքը մեզ տրված է զարգացման համար: Իսկ մենք այն օգտագործում ենք վայելելու համար՝ բավարարելով մեր ցանկությունները և բնազդները և չզարգացնելով մեր մարդկային հատկանիշները:

smyisl-zhizni.jpg

Նայեք ձեր շուրջը: Կյանքը հիասքանչ է: Սիրեք բոլորին և յուրաքանչյուր կենդանի էակին: Մարդու համար գլխավոր պաշտպանությունը իր հոգու բարությունն է: Իսկ նրա հիմնական խնդիրն ոչ մեկին վատություն, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չպատճառելն է: Մարդը պետք է իր կյանքն ապրի ըստ արժանավույն: Սովորեք ամեն ինչից օգուտ և կյանքի փորձ ստանալ, որի արդյունքում դուք կհասկանաք, թե ինչ նպատակի համար եք դուք ապրում երկրագնդի վրա:

Գտնում եմ, որ մարդը պետք է հասկանա, որ կյանքի բոլոր դժվարությունները պարզապես փորձառություններ են, որոնք մարդիկ ստիպված են դիմանալ արժանապատվությամբ: Կարծում եմ, որ մարդը պետք է զբաղեցնի ճիշտ ակտիվ դիրքը կյանքում, մարդկանց հանդեպ անհրաժեշտ է լինել մեծահոգի և նախքան մարդկանց մեղադրելը որևէ հարցում պետք է սկսել ինքներդ ձեզանից: Յուրաքանչյուր մարդն ինքն է որոշում, թե ինչպես է նա ցանկանում ապրել: Հետևաբար, կցանկանայի, որ այսօրվա մեր իրականությունում չարությունը, տխրությունը, բռնությունը նվազեն, որպեսզի մարդիկ փոխվեն և ունենան բարձր հոգևոր արժանիքներ, հոգ տանեն և բարելավեն այս կյանքը: Կյանքն ավելի լավը դարձնելու համար, մարդիկ պետք է ունենան կյանքի հանդեպ իրական նպատակ:

0374094i.jpgԱյնուամենայնիվ, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար կյանքի իմաստը յուրովի է: Սակայն եթե մարդն իր հոգու մեջ ներդնի սեր, բարություն, գիտելիք, ապա նա կստանա այնպիսի անգնահատելի պարգև, որի համար արժե ապրել:

Եղեք բարի, խելացի, անշահախնդիր և դուք կունենաք ամեն ինչ այս երկրագնդի վրա:

Անվերապահ սիրով,
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999

heart-negative-programs.jpg

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

13902838_1160014287384207_593607097767150724_n.jpgԷներգիայի փոխանակումը իրականում իրենից ներկայացնում է հաղորդակցություն: Մարդու կողմից արտադրվող էներգիան դուրս է մղվում դեպի իր շրջապատող աշխարհ: Սակայն էներգիայի պահպանման օրենքների համաձայն, մարդը պետք է արտաքին աշխարհից ստանա էներգիա: Այստեղից էլ առաջանում է միմյանց հետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը:

Հոգևոր և նյութական էներգիայի հավասարակշռությունը պահպանելու նպատակով Տիեզերքում շարունակ և անդադար տեղի է ունեն էներգիայի փոխանակում:Էներգիայի նման շրջանառությունը տեղի է ունենում էներգիայի պահպանման մասին օրենքի շրջանակներում:

Energy-exchange-on-Heart-Chakra.jpgՄարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ շահից ելնելով: Փոխազդեցության ընթացքում մարդկանց միջև առաջանում է էներգիայի փոխանակում` մեկը տալիս է, մյուսը ստանում է և հակառակը: Եթե մարդիկ միմյանց հանդեպ ունեն համակրանք, ապա նրանց միջև տեղի է ունենում էներգիայի փոխանակում: Ընդ որում, երկուսն էլ հաճույք են ստանում հաղորդակցվելուց:

Հաղորդակցման ընթացքում նրանց աուրաների միջև առաջանում են ալիքներ, որոնց միջով երկու ուղղությամբ հոսում են էներգետիկ հոսքերը: Նման հոսքերը կարող են լինել ցանկացած գույնի և տեսքի: Էներգետիկ ալիքները միմյանց են կապում զրուցակիցների աուրաները համապատասխան չակրաների միջոցով` կախված բնույթից:

Էներգետիկ փոխազդեցության տեսակները

Մարդկանց միջև գոյություն ունեն տարբեր տեսակի էներգետիկ փոխազդեցություններ: Պայմանականորեն կարելի հիշատակել հետևյալը`

1. Համարժեք էներգիայի փոխանակում
2. Էներգիայի կլանում (էներգետիկ վամպիրիզմ)
3. Էներգիայի աղբյուր լինելու ունակություն
4. Չեզոք դիրք

Նշվածների վերաբերյալ կմանրամասնեմ իմ հետագա մեկնաբանություններում:

Անվերապահ սիրով,
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999

heart-negative-programs.jpg

Անգիտակցական բացասական էներգիա կամ «Չար աչք»

13920936_1166296216756014_743450079592703435_n.jpgՄարդու ինֆորմացիոն դաշտին անգիտակցական հասցրած ուժեղ էներգետիկ հարվածը կոչվում է «Չար աչք»: Այն իրենից ներկայացնում է բացասական էներգիայի հոսք, որն ուղղված է զոհին: Բավական է միայն մեկ հայացք նետել մարդու վրա կամ բացասականորեն մտածել նրա մասին, և «չար աչքը» սկսում է գործել: Իսկ եթե մարդն էներգետիկ թույլ է հարվածը եկող մարդուց, ապա հնարավոր չէ խուսափել «չար աչքի» ազդեցությունից:

«Չար աչքը» անգիտակցական բացասական էներգիա է, որը մեծ մասամբ առաջանում է նախանձի ցածր վիբրացիաների արդյունքում: «Չար աչքը» նույնպես հնարավոր է ուղղել դեպի ինքներդ ձեզ:

Շատ հաճախ մարդուն “աչքով տալիս” են հենց իրենց մտերիմները, բարեկամները, սիրող ծնողները, երեխաները և նույնիսկ մարդն իրեն: Երբ դուք սկսում եք բողոքվել կյանքից, առողջությունից, գումարի բացակայությունից, սիրուց, հենց այդ պահին դուք ինքներդ ձեզ ծրագրավորում եք ձեր կյանք բացասական իրավիճակների առաջացմանը: Սկսում է գործել ձեր իսկ կողմից տված ծրագիրը:

13925244_1166297656755870_1721821950607939267_n.jpgԻնչպես հայտնի է, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են հակված “չար աչքի” ազդեցությանը, քան տղամարդիկ, քանի որ կանանց էներգետիկ դաշտն ընդունակ է ավելի արագ քայքայվել:

“Չար աչքի” ախտանիշները կանանց մոտ հետևյալն են…

— անքնություն, գիշերային մղձավանջներ (եթե նման բան նախկինում չի նկատվել)
— արագ հոգնածություն և ուժասպառություն: Նույնիսկ այն կանայք, ովքեր առանձնանում էին բարձր աշխատունակությամբ և էներգիայով, նկատում են, որ տվյալ պահին զուրկ են ակտիվությունից:
— տրամադրության կտրուկ փոփոխություն
— ընկճախտ (դեպրեսիա)
— կյանքի հանդեպ հետաքրքրության կորուստ
— հարազատների հանդեպ զայրույթ, չարություն և ատելություն
— հաճախակի գլխացավեր և ատամնացավ
— վախ արևային լույսից
— արյան ճնշման տատանումներ
— զայրույթ ինքներդ ձեզ և շրջապատող աշխարհի հանդեպ
— հաճախակի վեճեր գործընկերների և հարազատների հետ

Ուժեղ սեռի ներկայացուցիչները նույնպես կարող են դառնալ “չար աչքի” զոհ: Չնայած այն հանգամանքին, որ տղամարդկանց էներգետիկ դաշտն ավելի հզոր է, այն նույնպես կարող է ենթարկվել “չար աչքի” ազդեցությանը:

14054990_1166296890089280_358218011551052370_n.jpgՏղամարդիկ կարող են գլխում լսել տարօրինական ձայներ (նույնիսկ մահացած մարդկանց ձայները), ումենալ հալյուցինացիա, ինչպես նաև բարձր աստիճանի դյուրագրգռություն կնոջ, երեխաների և ծնողների հանդեպ, ունենան ֆինանսական խնդիրներ, ներքին անհանգստություն և այլն: “Չար աչքի” զոհ են համարվում նաև թմրամոլները, ալկոհոլ չարաշահողները և ծխողները, ովքեր ցանկանում են թողնել այդ վատ սովորությունը, սակայն նրանց մոտ դա չի հաջողվում:

Նկատե՞լ եք, որ զվարթ ու սիրալիր երեխայի մոտ տրամադրությունը կտրուկ փոխվում է: Բարի և հոգատար երեխան հանկարծակի դառնում է ջղագրգիռ և հիստերիկ: Նա սկսում է վախենալ իր հարազատներից և բարեկամներից: Հրաժարվում է խաղալ իր սիրելի խաղալիքներով: Ամենայն հավանականությամբ, դա կարելի է վերագրել երեխայի մոտ “չար աչքի” ախտանիշների առկայությանը:

Փոքր երեխաները նրբազգացորեն ընկալում են բացասական էներգիաները, որոնք արտաքին աշխարհից ներհոսում են իրենց էներգետիկ դաշտ: Հետևաբար, հարկավոր է նրանց նկատմամբ լինել զգոն` նրանց համար ստեղծելով էներգետիկ պաշտպանվածություն: Ամենահեշտ միջոցը երեխայի հագուստին գնդասեղ (քորոց) ամրացնելն է:

Եթե երջանիկ ընտանեկան հարաբերությունների արդյունքում նախանձից դրդված դուք դարձել եք “չար աչքի” զոհ, ապա ընտանիքում անպայման տեղի են ունենում վեճեր և բաժանումներ:

Եթե նախանձում են ձեր առողջությանը, ձեզ մոտ կարող են առաջանալ հիվանդության հետ խնդիրներ:

Եթե նախանձում են ձեր աշխատանքին կամ ֆինանսական բարեկեցությանը, ապա ողջ բացասական էներգիան ուղղորդվում է տվյալ ոլորտին: Հաճախ մարդիկ նախանձում են գումարին և կարիերային, որի հետևանքով դուք միշտ ունենում եք ձախողումներ ձեր աշխատանքում:

Եթե ձեր կյանքում նկատել եք բացասական փոփոխություններ, ապա անհապաղ անհրաժեշտ է ախտորոշվել մասնագետի մոտ` դրանց առկայությունը պարզելու համար:

Բարեբախտաբար մեր ժամանակակից կյանքում հնարավոր է ձերբազատվել «չար աչքից», ինչպես նաև այլ գիտակցական և անգիտակցական բացասական էներգիաներից` վերջիններիս հետևանքով էներգետիկ դաշտին հասցրած հարվածների և խցանումների մաքրման եղանակով` գերհզոր մաքուր էներգետիկ ալիքների (վիբրացիաներ) կիրառմամբ:

Անվերապահ սիրով,
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999
Պաշտոնական կայք՝ www.reikiarmenia.com

heart-negative-programs.jpg

Էներգետիկ պաշտպանվածություն

14051799_1168741233178179_6118391900542071031_n.jpg

Էներգետիկ պաշտպանվածությունը, նախ և առաջ, մտքերի համախմբածություն է, որը համապատասխանում է մարդու աստրալ մարմնի վիբրացիաներին: Հենց աստրալ մարմինն է ամենախոցելին այլ մարդկանց բացասական ազդեցությունների նկատմամբ և դրա համար պահանջվում են պաշտպանվածության լրացուցիչ միջոցներ:

Որքան բարձր է մարդու էներգետիկ պաշտպանվածությունը, այնքան այն կենսունակ է: Եթե Ձեր էներգետիկ ներուժը բավականին բարձր է, ապա Դուք ինքներդ կարող եք հետևել և զերծ մնալ արտաքին ազդեցությունից: Անգիտակցական մակարդակով նույնիսկ եթե Դուք չեք տիրապետում կենսական էներգետիկայի վերաբերյալ գիտելիքներին, ապա Դուք ստիպված եք դիմել պաշտպանվածության միջոցներին:

14088571_1168743203177982_3672911454278819830_n.jpgԻնտուիցիա ունեցող մարդիկ, ինչպես նաև հոգևոր պրակտիկաներով (Յոգա, Ռեյկի, Ցիգուն և այլն) զբաղվող մարդիկ ի զորու են տարբերել արտաքին ազդեցությունները: Նրանք կարողանում են ժամանակին նկատել այլ մարդկանցից բխող էներգետիկ հարվածները և հասցնում են կիրառել համապատասխան էներգետիկ պաշտպանվածություն: Սակայն դա հիմնականում արվում է անգիտակցական մակարդակով որպես բնածին ռեակցիա:

Անվերապահ սիրով,
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
LIKE PAGE — www.facebook.com/reikiarmenia999

heart-negative-programs.jpg

ЧАСЫ РАБОТЫ НАШЕГО ОРГАНИЗМА

image

Обычно наша повседневная жизнь расписана буквально по минутам. Человек – живое биологическое существо, у которого собственный организм ведет свой индивидуальный распорядок дня, никак не связанный с нашими планами. И мы редко задумываемся о том, что наш организм тоже живет по четкому расписанию — биологическим часам человека. Эти часы очень точны и неизменны.

* Легкие активизируются с 3 до 5 утра. Потом с 5 до 7 утра это время пробуждения толстого кишечника. Если вы проснулись в эти часы, то лучше всего выпить стакан воды, так же можно съесть немного сухофруктов.

* Потом начинает работать желудок с 7 до 9 часов утра, в это время лучше всего позавтракать, каша или мюсли замечательно подойдут. Но не стоит ограничивать этим свой завтрак, можно добавить орехи и фрукты.Чуть позже с 9 до 11 часов утра желудок отдыхает, в то время, как поджелудочная железа активно работает. Перегружать желудок плотным завтраком в это время не стоит, лучше всего перекусить фруктом или обезжиренным йогуртом.

* Обычное время ланча с 11 до 13 часов. В это время активно работает сердце — значит переедать не стоит. В эти часы лучше ограничить себя одним блюдом, лучше всего супом или салатом. С 13 до 15 часов активно работает толстый кишечник.

* Почки и мочевой пузырь начинают свою интенсивную работу с 15 до 19 часов. В это время надо много пить! На ужин подойдет курица, рыба, креветки плюс к этому гарнир из тушеных овощей.

* С 19 до 21 часа почки начинают отдыхать, поэтому в это время пить надо поменьше и постараться не есть. А вот кровообращение в это время интенсивное! Это самое хорошее время для вечерней прогулки.

* С 21 до 23 часов заниматься можно чем угодно, что нравится, тем и занимайтесь.

* С 23 до 01 часа ночи начинает свою работу желчный пузырь. Никакой жирной пищи! Перекусить можно фруктом.С 1 ночи до 3 ночи работает печень.

БИОЛОГИЧЕСКИЕ ЧАСЫ ОРГАНИЗМА

Если научиться подстраиваться под расписание биологических часов своего организма, можно регулировать не только свое поведение, но и настроение.

Многочисленные исследования доказали, что все мы живем по определенным биологическим часам. И хотя у разных людей эти часы могут немного спешить или отставать, тем не менее, средние значения окажутся справедливыми для большинства людей на планете. Итак, какие наши органы в какое время суток отдыхают или наоборот, становятся гиперактивными?

* Час слепоты — острота зрения у человека сильнее всего снижается в 2 часа ночи, что особенно важно знать автомобилистам.

* Час рождения и смерти — большинство детей рождаются на свет между 0 и 4 часами ночи. В предутренние часы (около 4) чаще всего случаются инфаркты и инсульты у людей, страдающих сердечно-сосудистыми заболеваниями.

* Час вялости — самое низкое артериальное давление наблюдается между 4 и 5 часами утра.

* Час любви — наибольшая секреция половых гормонов наблюдается с 8 до 9 часов утра.

* Час обезболивания — с 9 до 10 часов утра у человека самая низкая болевая чувствительность.

* Час творчества — полушарие головного мозга, отвечающее за творческие и абстрактные образы, наиболее активно работает с 10 до 12 часов дня.

* Час физкультуры — наибольшую отдачу наши мышцы демонстрируют с 12 до 13:30.

* Час пищеварения — больше всего желудочного сока образуется с 12:30 до 13:30.

* Час мастерства — с 15 до 16 часов лучше всего работают пальцы рук, что немаловажно для тех, чья деятельность связана с мелкой моторикой и тактильными ощущениями.

* Час роста — волосы и ногти быстрее всего растут между 16:30 и17:30.

* Час бега — наиболее интенсивно легкие дышат между 16:30 и 18-ю часами.

* Час органов чувств — вкусовые ощущения, слух и обоняние обостряются между 17 и 19 часами.

* Час алкоголя — наиболее эффективно печень расщепляет алкоголь между 18 и 20 часами.

* Час красоты — кожа наиболее проницаема для косметических средств между 18 и 20 часами.

* Час общения — тяжелее всего одиночество переносится между 20 и 22 часами.

* Час иммунитета — наиболее эффективно иммунная система предохраняет организм от различных инфекций с 21:30 до 22:30.