Այս կյանքում յուրաքանչյուր մարդուն տրված է որոշ քանակությամբ խնդիրներ, որոնց լուծելու համար անհրաժեշտ է Աստվածային սիրո էներգիա: Ոմանք հարցնում են, թե ինչու է հարկավոր մեր ներսում զարգացնել աստվածային սերը, եթե մենք միևնույնն է մահանալու ենք: Նման հարց առաջանում է այն դեպքում, եթե կյանքի նպատակն ու իմաստը հենց կյանքն է: Այդ դեպքում կյանքի ավարտն անիմաստ է դարձնում է այլ երևույթները: Հետևաբար, կյանքի իմաստն ու նպատակը հենց երջանկությունն է, իսկ երջանկությունը Աստվածային սիրո դրսևորումն է: Առանց դրա երջանկության մակերեսային բոլոր նշանները` ֆիզիկական, հոգևոր և զգացմունքային, գոյություն չեն ունենա:

Որոշ երեխաներ ասում են, “Ինչ իմաստ կա գնալ առաջին դասարան, եթե միևնույնն է դպրոցն ավարտվելու ենք”: Որոշ մեծահասակներ նույնպես ասում են, “Ինչ իմաստ կա ապրել, եթե միևնույնն է մահանալու ենք”:

Դպրոցում մենք սովորում ենք, որպեսզի գիտելիքներ ձեռք բերենք, իսկ այս կյանքում մենք ապրում ենք, որպեսզի սովորենք ՍԻՐԵԼ:
Եթե մեր հոգում բացակայում է ՍԵՐԸ, ապա մեզանից հեռացնում են այն, ինչ խանգարում է սիրել, ներառյալ մեր կյանքը:
ՀԻՇԵՔ` Յուրաքանչյուր մարդն ինքն է ընտրում իր ուղին:
Հոդվածի հեղինակ՝ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռեյկիի Ուսուցիչ,
Պատկերավոր Մեդիտացիայի Թրեյներ,
Մեդիտացիայի և Ռեյկի Ուսմունքի Ակումբի Հիմնադիր Հայաստանում
LIKE PAGE — http://www.facebook.com/reikiarmenia999